12-18 տարիքային խմբի միակ պատանին եմ էս պրոէկտի շրջանակներում, ով մտելա Թումո!
Ես առաջինն եմ ու բոլորիդ կասեմ էն, ինչը համոզված եմ շատերին կհետաքրքրի:
Սկսենք գույքից : )))
Շենքի առաջին հարկում դրված են հատուկ Թումոյի համար նախագծված նստարաններ, իրենց imacերով: Էդտեղ պատանիները գալու են նստեն, իրենց ուզած ոլորտը ուսումնասիրեն իրենց մարզիչների հետ, սովորեն, ու հաջողությունների հասնելու դեպքում բարձրանան երկրորդ հարկ, իրենց ուսումնական ծրագիրը բարդացնելով:
Առաստաղից կախված էին մենիտորներ, էս պահին մոնիտորները ցույց են տալիս, թե քանի օր է մնում Թումոյի բացմանը (հիմա գրված է 26 օր 7 ժամ..), բայց բացումից հետո ցույց կտրվեն Թումոյի անդամների լավագույն աշխատանքները: Էս էլ խրախուսելու ևս մի եղանակ)))
Էս մասնաշենքում կա
1. 3D կինոթատրոն թանգանոց 3D պրոէկտորով
2. Գեյմ զոն խաղեր խաղալու համար էլի 3D մոնիտորներով
3. Գրադարան, ընթերցասրահ
4. Ամենամեծ արագությամբ Wi-Fi\
Մի խոսքով ստեղծված են բոլոր պայմանները արդյունավետ սովորելու և աշխատելու համար
Բացի դրանցից կան նաև ծրագրավորվող լուսավորություն, բակում՝ ծրագրավորվող շատրվան: Հնարավոր է նմանատիպ այլ բաներ էլ կան, ես տեղյակ չեմ)))
Չափից շատ ինֆորմացիա եմ ստացել էս կառույցի մասին: Չգիտեմ որն ասեմ: Ամեն ինչ տապավորիչ էր, սկսած սիքյուրիթիից ու շենքի հսկողության համակարգից, կառույցի մասշտաբներից (ժամանակի ընթացքում կառուցվելու են ևս մի քանի մասնաշենքեր ) վերջացրած տեխնիկայով: Էս քանակությամբ IMAC-եր, 3D մոնիտորներ Էդքան մեծ տարածք ու էդքա~ն պրոէկտներ ))
Շենքի նախագծումը այնպես էր կատարված, որ մարդն իրեն շատ ազատ զգա: Դեռ լրիվ կահավորած չէր, պատկերացնում եմ, որ կահավորեն մարդիկ ինչ կարգի հիացած կլնեն:
Տեխնիկայից անցնենք էմոցիոնալին: Տպավորված եմ ներքին մարդկային մթնոլորդով: Մտնում եմ շենք, սպասում եմ, որ հեսա սաղ թթված դեմքերով խորացած են լինելու իրանց կոմպերի մեջ, բայց տենց բան չկար, սաղ ազատ, սաղ ընկերական, ժպիտը դեմքերիիին )))
Տնօրենի հետ ծանոթանում էի ոնց որ մնացած աշխատողների հետ, առանց օֆիցիալ բաների: Էս ազատությունը ինձ շատա դուր գալի: Համոզված եմ, ոչ միյայն ինձ:
(մարդու հավատը չի գալի, որ հայաստանում կարա սենց տեղ լինի)
Մտնելով Թումո մտնում ենք նոր աշխարհ, Երևանից դուրս՝ Երևանի կենտրոնում : )
Մտնելով Թումո մտնում ենք նոր աշխարհ, Երևանից դուրս՝ Երևանի կենտրոնում : )
Մի խոսքով էսքանով եզրափակվենք
հավելյալ տեղեկությունների համար սպասեք 26 օր ))
Հ.Գ. Լինելու է ՉԱՓԱԶԱՆՑ ՏՊԱՎՈՐԻՉ ԲԱՑՈՒՄ ՈՒՇԱԴԻՐ ԵՂԵՔ